Իրանը Միջազգային ծովային կազմակերպությանը (ՄԾԿ) կոչ Է արել գնահատելու ԱՄՆ-ի պատժամիջոցների օրինականությունը, որոնք վնաս են պատճառում Իրանի առևտրական նավերին: Նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Գերմանիայի Deutsche Welle հեռուստաընկերության պարսկական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միջազգային ծովային կազմակերպության նախագահի անունով նամակը ուղարկել Է Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանությունը: Ինչպես Twitter-ում հայտնել Է թագավորությունում Իրանի դեսպան Համիդ Բայեդինեժադը, բողոքում նշված Է, որ պատժամիջոցները «խախտում են նավարկության ոլորտում միջազգային համաձայնագրերը» և «սպառնում են ծովային հաղորդակցության անվտանգությանը»:
Դիվանագիտական ներկայացուցչությունը ՄԾԿ-ի անդամ պետությունների ասամբլեային խնդրում Է հատուկ կարգով քննարկել այդ հարցերը: Թեհրանի այս արձագանքն ստացվել Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարություններից հետո:
Նոյեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում նա ընդգծել Է, որ «նավթային» պատժամիջոցների սահմանումից հետո ԱՄՆ-ը «ցանկանում Է երկրներին նախազգուշացնել Է Իրանի տնտեսության «նավագնացային հատվածի հետ գործարարություն վարելու վտանգի մասին»: Նա նաև պնդել Է, որ շուրջ մեկ տասնյակ իրանական նավթալցանավեր անջատել են իրենց ավտոմատ նույնականացման համակարգի տրանսպոնդերները: