Դատական համակարգում և կոռուպցիայի դեմ պայքարում Կիևի կողմից անցկացվող բարեփոխումների գործընթացը չի բավարարում Եվրամիությանը: Այս մասին նշվում է Եվրոպական Հանձնաժողովի` Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է այսօր` նոյեմբերի 9-ին:
«Ուկրաինան կարևոր առաջընթաց է գրանցել իր բարեփոխումներում, սակայն դեռ ավելին պետք է արվի, մասնավորապես՝ դատական համակարգում և կոռուպցիայի դեմ պայքարում», -ասված է Եվրոպական Հանձնաժողովի` այսօր հրապարակված մամլո հաղորդագրությունում: