Ավստրիայում ձերբակալել են երկրի զինված ուժերի նախկին գնդապետի, ով կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Kronen Zeitung պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ` գնդապետը պետք է տեղեկություններ հավաքեր ավստրիական ՌՕՈՒ-ի, հրետանային համակարգերի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի խոսքով` Զալցբուրգից զինվորականը Մոսկվայի համար սկսել է աշխատել 1990-ական թվականներից: