ԱՄՆ-ի ամենաթողությանը և բացարձակ ռազմամոլությանը պետք է վերջ դնել: Այս մասին տեսակամուրջի ժամանակ ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանտգության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անդրկովկասի երկրներ, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով, Հայաստանը, որպես անկախ պետություն, լիովին իրավունք ունի և կարող է բարեկամանալ ում հետ ցանկանում է, այդ թվում Իրանի, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ նա Երևանի բարեկամ հարևանն է:
«Եվ ոչ ոք չի կարող Հայաստանին դրանում մեղադրել», - կարծում է փորձագետը՝ հավելելով, որ, ըստ ամենայնի, Հայաստանի համար բարդ չի լինի, եթե նրան Իրանի և ԱՄՆ-ի միջև ընտրության առաջ դնեն, բայց ամեն դեպքում ԱՄՆ-ի կողմից Երևանի վրա ճնշում կգործադրվի՝ իր հակաիրանական և հակառուսական քաղաքականությունը ճնշելու համար:
Սակայն Կլինցևիչը հիշեցրել է, որ Հայաստանը միայնակ չէ և Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե Վաշինգթոնը ձգտի ճնշում գործադրել Երևանի վրա: