Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր, ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին, հայտնում է Ermenihaber-ը:
«Եթե սահմանը բաց լինի, հարաբերությունները կզարգանան, մարդիկ ավելի շատ կգնան-կգան, և եթե խնդիրներ ունենք, կլուծենք դրանք։ Այս պատճառով կարծում ենք, որ նոր մի գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա»,- ասել է Փայլանը: