Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել արագացնել տարածքային հարցերի շուրջ բանակցությունները, հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է, նախատեսվում է խաղաղության պայմանագիր ստորագրել 1956 թվականին ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Վերջինիս համաձայն Մոսվան խաղաղության պայմանագրի կնքելու դեպքում չի բացառում Խաբոմաի և Շիկոտան կղզիների փոխանցումը Ճապոնիային: Կունաշիրա և Իտուրուպա կղզիների ճակատագրի մասին այդ փաստաթղթում չի նշվում: