Կանադական Մոնրեալ քաղաքի արվարձաններում անհայտ անձն ատրճանակից կրակել է երկու հոգու՝ 50-ամյա տղամարդուն և հինգամյա երեխային, փոխանցում է RT։
Նշվում է, որ 36-ամյա տղամարդը բարիկադավորվել է բնակելի տներից մեկում, քանի որ դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Որոշ ժամանակ անց ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվել է նրան ձերբակալել։
Հաղորդվում է, որ երեխային վիրահատում են: Նա որովայնի վնասվածք է ստացել: Տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործության շարժառիթները պարզվում են։