ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ վիրավորական է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը Չինաստանից, Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից պաշտպանվելու համար համաեվրոպական բանակ ստեղծելու մասին:
«Շատ վիրավորական է, սակայն Եվրոպան գուցե սկզբում պետք է վճարի իր արդարացի մասնաբաժինը ՆԱՏՕ-ում, որը սուբսիդավորում է ԱՄՆ-ը», - գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ Մակրոնը բարձրաձայնել է Եվրոպան այդ թվում նաև ԱՄՆ-ից պաշտպանելու համար համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի որոշումը դուրս գալ Ռուսաստանի հետ փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից: