Ադրբեջանը կփակի իր դեսպանությունը Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում

19:04     10 նոյեմբերի, 2018

Ադրբեջանը փակում է Ստոկհոլմում գործող իր դեսպանատունը, որի գործունեությունը ներառում Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ անանուն աղբյուրին:

Սկանդինավներում Ադրբեջանի դեսպանությունը փակելը թերևս պաշտոնական Բաքվի պատասխանն է Նորվեգիայի այս որոշմանը: Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ Օսլոյի այդ որոշումը պայմանավորված է Բաքվի հետ դիվանագիտական հարաբերությունների ցածր մակարդակով:


© armedia.am