Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները:
Նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարևորագույն խնդիրներից, ևհետևողական աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ և քննարկել գյուղում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: