Եվրոպական կինոակադեմիայի (European Film Awards)` 2018 թվականի լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակին արժանանալու համար հինգ ֆիլմ են “պայքարում”: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
Ինչպես նշվում է Եվրոպական կինոակադեմիայի մամուլի հաղորդագրության մեջ, անվանակարգում առաջադրված կինոժապավենները հետևյալն են՝ «Աշխարհների սահմանին» (Դանիա, Շվեդիա, ռեժիսոր Ալի Աբասի), «Սառը պատերազմ» (Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ռեժիսոր Պավել Պավլիկովսկի), «Դոգմեն» (Իտալիա, Ֆրանսիա, ռեժիսոր Մատեո Գարոնե), «Աղջիկը» (Բելգիա, Նիդեռլանդներ, ռեժիսոր Լուկաս Դոնտ), «Երջանիկ Լազար» (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ռեժիսոր Ալիչե Ռորվահեր):
Եվրոպական կինոակադեմիայի «երկար ցանկում» ներառվել է 49 ֆիլմ 35 երկրից:
Լավագույն եվրոպական ռեժիսոր անվանակարգում առաջադրվել են Ալի Աբասին, Մատեո Գարոնեն, Սամուել Մաոզը («Ֆոքստրոտ» ֆիլմի համար), Պավել Պավլիկովսկին և Ալիչե Ռորվահերը:
Հաղթողն ընտրվելու է Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրիի կողմից: Իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին իսպանական Սևիլյայում: