Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին չմասնակցել կիրակի կայանալիք ազգային խորհուրդների ղեկավարների և պատգամավորների ընտրություններին: Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի ղեկավարի ֆեյբուքյան էջում, հայտնում է Tert.am-ը:
Պորոշենկոն նշել է, որ սպասվող ընտրությունների հետևում կանգնած է Ռուսաստանը, որը փորձում է Դոնբասում «իր մարդկանց» նշանակել: «Կոչ եմ անում այն ուկրաինացիներին, որոնք ստիպված են բնակվել օկուպացված տարածքներում, չմասնակցել կեղծ ընտրություններին, ձայն չտալ որևէ թեկնածուի», -ասել է Պյոտր Պորոշենկոն:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում մեկնարկել են ազգային խորհուրդների ղեկավարների և պատգամավորների ընտրությունները: