Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք կանանց բռնցքամարտի 2018 թ. աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու պատվիրակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 12-25-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը:
Ըստ նախնական հայտերի առաջնությանը պատրաստվում են մասնակցել մոտ 333 մարզուհիներ։ Երկրագնդի ուժեղագույն կին բռնցքամարտիկների մրցապայքարին մասնացելու են Հայաստանի 2 պատվիրակները` երիտասարդ աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր, 2018թ ՀՀ առաջնության ոսկե մեդալակիր,21-ամյա Անուշ Գրիգորյանը (51կգ) և միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր, 2018թ ՀՀ չեմպիոնուհի,20-ամյա Անի Հովսեփյանը (64կգ): Նրանք նոյեմբերի 11-ին կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ կուղևորվեն մրցավայր: