Անգլիայի առաջնության 12-րդ տուրում Արսենալ-Վուլվերհեմտոն խաղն ավարտվել է ոչ ոքի(1:1): «Վուլվերհեմտոն»-ի կազմում գոլի հեղինակ է դարձել հարձակվող Իվան Կավալեյրուն, իսկ «Արսենալ»-ի կազմում` Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին և 10 րոպե անց հավասարեցրել է հաշիվը: Սա Մխիթարյանի երկրորդ գոլն է Անգլիայի ընթացիկ առաջնությունում: