Ֆրանսիայի թագուհի Մարիա-Անտուանետայի հազվագյուտ զարդերը, որոնք ավելի քան 200 տարվա պատմություն ունեն, Ժնևի աճուրդում նոր տերեր ձեռք կբերեն՝ տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով Lonely Planet Travel News-ին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ աճուրդի կազմակերպիչները ակնկալում են թագուհուն մի ժամանակ զարդարած թանկարժեք իրերից տասնյակ միլիոնավոր դոլարներ ստանալ։
«Սա թագավորական թանկարժեք իրերից ամենանշանակալիներից մեկն է, որ երբեւէ հայտնվել է շուկայում։ Թանկարժեք քարերն ապշեցնում են բնական գեղեցկությամբ եւ պատմում են իրենց կրողների հարյուրավոր տարիներ առաջվա կյանքի մասին»,- նշել է Sotheby's աճուրդի տան ներկայացուցիչ Դանիելա Մասկետին։