Մոսկվայում կայացել է մարտեր առանց կանոնների մրցույթը, որին երկու հայ մարզիկներ են մասնակցել՝ Գեորգի Կարախանյանը և Էդուարդ Վարդանյանը։ Նրանց աջակցել է երկրպագուների մի մեծ խումբ՝ Արցախի և Հայաստանի դրոշներով։
«Հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները(First Armenian Front)։ Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական ֆանատական սեկտորում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի բազմաթիվ դրոշներ։ Այդ փաստը առիթ է հանդիսացել ադրբեջանական սեկտորի հարձակման համար։ Նրանց կողմից փորձ է կատարվել խլել Հայկական 2 պետությունների դրոշները։ Ձեռնամարտը ավարտվել է ազերիների խայտառակ պարտությամբ և փախուստով»,- ասվում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջում։