ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ նոյեմբերի 11-ի երեկոյից 17 հրթիռ են արձակել, իսրայելցի զինվորականներին հաջողվել է որսալ դրանից երեքը, հայտնում է հրեական պետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ հրթիռակոծությունը սկսվել է Գազայի տարածքում հնչած կրակոցներից հետո, որի արդյունքում մահացել է 6 պաղեստինցի զինյալ և մեկ իսրայելցի սպա:
Պաղեստինյան կողմի տվյալներով, հակամարտության հերթական սրման պատճառ է դարձել նախօրեին իսրայելական հատուկ ջոկատայինների` քաղաքացիական ավտոմեքենայով անկլավ ներթափանցումը և Խան-Յունիս քաղաքի մոտ տեղի զինյալների դաշտային հրամանատարի սպանությունը: Երբ իսրայելցիները հայտնաբերվել են և առճակատվել հակառակորդի` իրենց գերազանցող ուժերի հետ, օգնության են կանչել օդուժին, որը ոչնչացրել է ևս 5 պաղեստինցու:
Գազայի հետ սահմանային իրավիճակի պատճառով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրճատել է Ֆրանսիա իր այցելությունը: