Հայաստանի նախագահի հրամանագրով Ղազախստանում ՀՀ դեսպան է նշանակվել Գագիկ Ղալաչյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գագիկ Ղալաչյանին նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)», -ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: Գագիկ Ղալաչյանը նախկինում եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Հունաստանում, Կիպրոսում, Սերբիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից և ում լիազորություների ժամկետը լրացել էր, հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: