Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ Ղարաբաղում լարվածության թուլացման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Նրա խոսքերով, հրադադարի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության արդյունավետության և կարգավորման հարցում փոխզիջումների հասնելու ամենակարևոր պայմանն է։
«Շփման գծում և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին պահպանվում է հարաբերական կայունությունը, իջնում է «լռության» ռեժիմի խախտումների քանակը։ Կոչ ենք անում կողմերին ամրագրել դրական միտումները լարվածության թուլացման լրացուցիչ միջոցներով»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ ոչ երկար ընտրական դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները վերականգնվել են, հանդիպում է տեղի ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի շրջանակներում։