Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կայցելի Բելառուս։ Այս հարցի շուրջ խոսել են Բելառուսում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։
Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ տարվա սկզբից բելառուսա-ադրբեջանական ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 3 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. «Սա շատ լավ աճ է, հազիվ թե սրա նմանը կա մեկ այլ պետության հետ»,– նկատել է նա։
«Ադրբեջանի համար մեր դռները բաց են»,- նշել է Լուկաշենկոն՝ շեշտելով կրթական ու գիտական փոխանակումների կարևորությունը։ Դուք պետք է իմանաք, որ մենք ձեր ընկերներն ենք և միշտ պատրաստ ենք ընդառաջ գնալ: Իլհամ Ալիևի հետ մեր պայմանավորվածությունները սուրբ են, մենք պայմանավորվել ենք ու կկատարենք դրանք: Բելառուսը Ադրբեջանի հետ փակ թեմաներ չունի», - հայտարարել է Բելառուսի նախագահը։
Դեսպանը նշել է, որ Ալիևի՝ Մինսկ նախատեսված այցի շրջանակներում նախատեսվում է քաղաքականության, տնտեսության և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցով 10 փաստաթուղթ ստորագրել: