Նոյեմբերի 11-ին Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը 101 տարեկան մի կին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել է Ֆրանսիայի նախագահի կնոջ Բրիջիթ Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է The Local-ը:
Միջոցառման շրջանակներում Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռեոնդես քաղաքում, որտեղ ստորագրվել էր պատերազմի զինադադարը 1918թ․-ին, բացել են հուշատախտակ, որից հետո մոտեցել հավաքված մարդկանց։ Նրանց մեջ էր նաև 101 տարեկան կինը, ով չէր հավատում, որ հնարավորություն ունի սեղմելու Հանրապետության նախագահի ձեռքը։
«Պարոն Մաքրո˜ն: Հնարավոր չէ, ինձ նման փոքր կինը սեղմում է Հանրապետության նախագահի ձեռքը: Սա ուղղակի ֆանտաստիկ է»,- ասել է կինը, ապա դիմել է Անգելա Մերկելին․ «Դուք տիկին Մակրոնն եք»։
«Ո'չ ես Գերմանիայի կանցլերն եմ»,- ասել է Մերկելը, բայց կինն այդպես էլ չի հասկացել, թե ում հետ է խոսում:
Անգելա Մերկելը փորձել է կնոջը նաև ֆրանսերենով բացատրել, որ ինքը Բրիջիթ Մակրոնը չէ, այլ Գերմանիայի կանցլերն է, սակայն պարզ չէ, թե կինն ի վերջո հասկացել է` ում հետ է խոսում, թե ոչ: