Հայաստանի ԶՈՒ-ն բարելավել է դիրքերը Նախիջևանի սահմանին, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Հաշվի առնելով Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, ես`որպես պաշտպանության նախարար, հայտարարում եմ, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ն որևէ տարածք չի գրավել», - ասել է Տոնոյանը։
Նրա խոսքով` եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է։ Ընդ որում՝ Նախիջևանի Հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ զինված ուժերը երբևէ վերահսկողություն չեն իրականացրել։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը դրա հետևանքները չեզոքացնելու համար համապատասխան գործողություններ է իրականացրել։
Հարցին՝ արդյոք հայկական կողմն այդ ուղղությամբ ունի դիրքային բարելավումներ, նախարարը պատասխանել է՝ այո։
«Այո, և ոչ մեկ տեղ։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։
Տոնոյանը նշել է նաև, որ ադրբեջանական գործողությունների հարցը բարձրացվել է միջազգային ատյաններում։