Հայկական ստորաբաժանումը մոտ ժամանակներս Սիրիա կմեկնի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, հայտնում է News.am-ը:
Հրաժարվելով նշել մեկնելու հստակ ժամկետները՝ Տոնոյանը հայտնել է, որ ավարտին է մոտենում համապատասխան փաստաթղթերի ստորագրման գործընթացը։
Սիրիա հայկական ստորաբաժանումը կմեկնի կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Տոնոյանը հավաստիացրել է՝ անձնակազմը ամբողջությամբ պատրաստ է։