Իրանական առևտրային նավերն ու նավթային լցանավերը միջազգային ջրերում պաշտպանված կլինեն ԱՄՆ սպառնալիքներից։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակային գործողությունների բաժնի պետի տեղակալ, կոնտրադմիրալ Սեյեդ Մահմուդ Մուսավին, հայտնում է Reuters-ը:
«Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել մեր առևտրական նավատորմը և նավթային լցանավերը սպառնալիքներին դեմ հանդիման, որպեսզի մենք կարողանանք ծովային ուղիներն օգտագործել մեր շահերին համապատասխան»,- ասել է Մուսավին:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտել Իրանի նավթային հատվածի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները: