Ադրբեջանի Շաբրան շրջանում վեց մարդ դաժան հաշվեհարդար են տեսել 25-ամյա տղամարդու հետ՝ փորձելով նրա մարմնից վտարել սատանային։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը`սնահավատության զոհ է դարձել Բաքվում բնակվող Մուրադ Սուլթանովը։ Նրա հայրը կասկածներ է ունեցել, որ որդու մարմնում սատանա է բնակություն հաստատել և որոշել է Էկզորսիզմի գործընթաց անցկացնել:
Նա տեղեկացել է, որ Շաբրանի շրջանում կան մարդիկ, որոնք վտարում են սատանային և որդուն տարել է նրանց մոտ։ 4 ժամ շարունակ 6 մարդ անդադար փայտիկով ծեծել են Մուրադ Սուլթանովին։ Տղան դրան չի դիմացել և մահացել է։ Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։