Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել համաշխարհային հանրակցությանն անհապաղ միջամտել Գազայի հատվածի իրադրությանը և կանգնեցնել Իսրայելի արգեսիան, փոխանցում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը:
Վերջինիս տեղեկատվության համաձայն՝ Աբասը հեռախոսային բանակցություններ է անցկացրել տարածաշրջանի և աշխարհի երկրների առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց «անհապաղ ու շտապ կարգով միջամտել իրադրությանը ագրեսիան կանգնեցնելու նպատակով»: «Անհրաժեշտ է կանխել էսկալացիան և թույլ չտալ տարածաշրջանի հետագա գահավիժումը դեպի էլ ավելի մեծ անկայունություն ու ավերածություններ», - նշել է նա:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ իսրայելցի զինվորականները վերջին ժամերի ընթացքում Գազայում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական պետության» ավելի քան 70 թիրախ` ի պատասխան Գազայի պաղեստինցիների կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծման: