Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին կասկածում է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապի մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, հայտարարել է անձամբ Հասանովը:
Նրա խոսքերով, Ադրբեջան վերադառնալիս ռուս-ադրբեջանական սահմանին իրեն տեղեկացրել են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը նամակ է ուղարկել իրենց լրտեսության մեջ կասկածելու մասին:
Նամիկ Հասանովին ուղեկցել են Ադրբեջանի տարածք և զգուշացրել, որ եթե նա վերադառնա Ռուսաստան, ապա անմիջապես կձերբակալվի:
Ոչ պաշտոնական ուղիներով Հասանովին հայտնի է դարձել, որ ռուսական կողմն իրեն կասկածում է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ բազմաթիվ շփումների մեջ: