Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը ամուսնացած է հայտնի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, ներկայացրել է իր «գաղտնի նախագիծը»՝ Shakmat հայկական կոնյակը, փոխանցում է PanArmenian.net-ը:
Նախագիծը կյանքի կոչելու համար Օհանյանը Հայաստան էր այցելել: Shakmat-ը 23 տարեկան կոնյակ է, որը հասունացել է տեղական կովկասյան կաղնու տակառներում: «Սկզբնական փուլում մենք միայն 2400 շիշ կոնյակ ենք արտադրել, այնպես որ առաջ՝ դեպի shakmatbrandy.com կայքը, եթե ուզում եք գնել, քանի դեռ դա հնարավոր է»,-գրել է գործարարն իր ֆեյսբուքյան էջում:
Մեկ շիշ կոնյակի արժեքը 100 եվրո է, զեղչով՝ 85 եվրո:
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս և օգնել է «աշխարհին ներկայացնել այս 23 տարեկան հայկական ավանդույթը»: