Մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
«Այդ իսկ պատճառով այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։
Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց են։
Խորհուրդ ենք տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,- նշվում է դեսպանության հայտարարությունում: