Աշխարհի նախկին առաջին ռակետ, Մեծ սաղավարտի մրցաշարերում 23 տիտղոսների դափնեկիր ամերիկուհի Սերենա Ուլիլամսը ճանաչվել է տարվա կին` GQ ամսագրի վարկածով:
37-ամյա մարզուհին հայտնվել է ամսագրի` տարվա մարդկանց նվիրված դեկտեմբերյան համարի շապիկներից մեկի վրա:
Սերենա Ուլիյամսը ֆիզարձակուրդից մեծ թենիս է վերադարձել անցած սեզոնին և 24 հանդիպումներից 18-ն ավարտել է հաղթանակով:
Սերենա Ուիլյամսն ամուսնացած է հայկական ծագմամբ ամերիկացի ձեռներեց, Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ: