Այսօր Ազգային ժողովում ՀՀ 2019 թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է պետական բյուջեն ավելացնել էլիտար թաղամասերում ու էլիտար շենքերում և տներում բնակվողների գույքահարկերն ավելացնելով: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկի 1 տոկոսի նկատմամբ արդար դրույքաչափ սահմանելով` մենք երկրում հավաքագրվող ամբողջ գույքահարկի չափը կկրկնապատկենք: Այսինքն, եթե մենք էլիտար ունեցվածքը հարկենք այդ տրամաբանությամբ, մենք կարող ենք կրկնապատիկ ծավալ ստանալ»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով` այս նախաձեռնությունը դեռ փորձագիտական գնահատման փուլում է, բայց այն, իր համոզմամբ, կարող է հեղափոխական շրջադարձի հնարավորություն տալ: