Եթե Չինաստանը չփոխի իր պահավածքը, նրան սպասում է տոտալ սառը պատերազմ Միացյալ Նահանգների և վերջինիս գործընկերների հետ: Այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Նա Պեկինին հորդորել է մասշտաբային փոփոխություններ կատարել իր տնտեսական, ռազմական և քաղաքական գործունեությունում` այն անվանելով «լավագույն, եթե ոչ վերջին հնարավորություն»: «Կարծում եմ, որ դա մեծ մասամբ կախված է լինելու Արգենտինայից», - հավելել է Փենսն` ի նկատի ունենալով նոյեմբերի վերջին Բուենոս-Այրեսում G20 գագաթաժողովրի շրջանակներում նախատեսված Թրամփ-Սի Ցինփին հանդիպումը: