ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային զրույցի ժամանակ վիճել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, գրում է Mediaite-ը:
Նշվում է, որ երկու առաջնորդների կտրուկ զրույցի պատճառ է դարձել Լոնդոնի հարաբերություններն Իրանի հետ:
Թրամփը հանդիմանել է Մեյին Իրանին զպելու հարցում անբավարար ջանքերի համար, ինչպես նաև դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև անարդար առևտրային համաձայնագրերի կապակցությամբ: