Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ինտեգրատոր Ինտրաքոմ Տելեկոմ ընկերությունը և ֆինանսաբանկային և ապահովագրական շուկաներին տեխնոլոգիական լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի` Ինտելլեկ Դիզայն Արենա ընկերության հետ համատեղ ներկայացրել են “Ինտրալլեկ բանկային լուծումները”: Այն միասնական, ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված առաջարկ է, որը թույլ կտա առավել անվտանգ և արդյունավետ կերպով ամբողջովին թվայնացնել հայկական առևտրային բանկերի գործառնությունները: Այս մասին տեղեկանում ենք Ինտրաքոմ Տելեկոմի հաղորդագրությունից:
Գործընկեր կազմակերպությունները Հայաստանի բանկային ոլորտի համար կազմակերպել էին բանկային համակարգերի թվայնացման վերաբերյալ միջոցառում, որը տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 8-ին, Երևանում: Միջոցառման ընթացքում Ինտելլեկտ Դիզայն և Ինտրաքոմ Տելեքոմ ընկերությունների բարձրաստիճան ղեկավարները մասնակից բանկերին ներկայացրեցին բանկային ոլորտին սպասվող մարտահրավերները և այն, թե ինչ առավելություններ, օգուտներ և նոր հնարավորություններ կընձեռի համատեղ ներկայացվող մոդելը ֆինանսաբանկային հաստատություններին: Մասնավորապես, Ինտրալլեկտ բանկային լուծումը, ամբողջովին համապատասխանեցված լինելով ՀՀ օրենքներին, բանկերին հնարավորություն կտա օպտիմալացնել TCO-ն (Total Cost of Ownership), թվայնացնել գործառնությունները և առանձնանալ շուկային առաջարկվող պրոդուկտների նորարարական մոտեցումներով:
Ինտրալլեկտի ամբողջական թվայնացված և ինտեգրացված ամպային բանկային համակարգը տրամադրում է 360⁰ թվային միջավայր: Արտաքին թվային միջավայրը թույլ է տալիս լավագույնս սպասարկել հաճախորդներին, իսկ ներքինն էականորեն բարելավում է գործառնությունները:
Ինտելլեկտ Դիզայն ընկերությունն Ինտրաքոմ Հայաստանի (Ինտրաքոմ Տելեկոմ խմբի անդամ) հետ համատեղ հաջողությամբ իրականացնում են բանկային ծրագրի թվային վերափոխումը նաև ՀՀ Կենտրոնական բանկում: