Ամերիկյան ԶՈՒ-ն մի քանի տարուց ձեռք կբերեն ավելի արդյունավետ լազերային զենք, քան ներկայիս զենքն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Մայքլ Գրիֆինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատանքներ է իրականացնում նաև այնպիսի լազերների ստեղծման ուղղությամբ, որոնք կոչված են դառնալ «տիեզերական տիրույթի վերահսկողության զենք»՝ նախատեսված հակահրթիռային պաշտպանության համար։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը փորձում են օգտագործել հզոր միկրոալիքային ճառագայթումն այնպիսի ռազմական տեխնիկայի ստեղծման համար, որը թույլ կտա շարքից հանել պոտենցիալ հակառակորդի էլեկտրոնային սարքավորումները։