Իսրայելի պաշտպանության նախարար և «Մեր տուն Իսրայել» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը կուսակցության ֆրակցիայի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին, գրում է NEWSru.co.il-ը:
Ինչպես լրագրողներին պարզաբանել է Լիբերմանը վերջին շրջանում իր և վարչապետ Բենյամին Նեթանյահույի միջև լուրջ տարաձայնություններ կային: Լիբերմանը մասնավորապես նշել է, որ ինքը կտրականապես դեմ է եղել Գազայի հատված քաթարական վառելիքի մատակարարմանը, սակայն վարչապետի գրավոր հրամանից հետո ստիպված է եղել տեղի տալ:
Լիբերմանը կոչ է արել մոտական ժամանակահատվածում Իսրայելում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները`երկիրը կաթվածահար չանելու համար: «Թող ընտրողը որոշի` ինչ քաղաքականություն նա ուզում», - ասել է Լիբերմանը: