Իսրայելացի գործարար և քաղաքական գործիչ Մոշե Լեոն հաղթել է Երուսաղեմի քաղաքապետի ընտրություններում:
Ինչպես հայտնում է Haaretz-ը` Լեոնի օգտին քվեարկել է ընտրողների 51,54 տոկոսը, իսկ նրա մրացկից Բերկովիչի օգտին՝ 48,46 տոկոսը: Տվյալները հրապարակել է Ներքին գործերի նախարարությունը:
Իր հաղթանակը տոնելու ժամանակ Լեոն ասել է. «Երեկոյան Երուսաղեմը ընտրեց համախմբման, միասնության և բարության օգտին: Ես ծրագրում եմ Աստծո օգնությամբ` քաղաքապետ լինել Երուսաղեմի բոլոր բնակիչների համար»: