Սաուդյան Արաբիան դեկտեմբերին դեսպանություն կբացի Վրաստանում: Այդ մասին հայտնում է apsny.ge-ն՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է վրացական կողմին, գրում է կայքը: Սաուդցի դիվանագետների խումբը Վրաստան կժամանի դեկտեմբերի սկզբին:
Թբիլիսիում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն բացելու որոշումը կայացվել էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ Էր Ռիադ այցի շրջանակում:
«Վրաստանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան բացումը ևս մեկ անգամ հաստատում ու ընդգծում է առկա հարաբերությունների ակտիվացումն ու խորացումը խթանելու երկու կողմերի ցանկությունը», - ասված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: