Այսօր երեկոյան ԵՄ-ի կողմից կարող է հրապարակվել Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ կնքվելիք համաձայնագրի նախագիծը, իսկ համաձայնագրի քննարկման համար արտահերթ գագաթնաժողովը կարող Է անցկացվել նոյեմբերի 25-ին: Այս մասին, Reuters գործակալության փոխանցմամբ, այսօր` նոյեմբերի 14-ին հայտարարել է Իռլանդիայի կառավարության ղեկավար Լեո Վարադքարը՝ ամփոփելով նախարարների կաբինետի՝ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի վերաբերյալ նիստի արդյունքները:
«ԵՄ-ն կարող Է տեքստը հրապարակել այսօր երեկոյան, ամեն ինչ կախված Է բրիտանական կաբինետից»,- հայտնել Է Վարադքարը: Նա նշել է նաև, որ «եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն տա համաձայնագրի նախագծին, ապա մինչև ամսվա վերջ՝ ենթադրաբար նոյեմբերի 25-ին, կարող Է կայանալ ԵՄ արտահերթ գագաթնաժողովը՝ եվրոպական կողմի հետ գործարքի հաստատման համար», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հիշեցնենեք, որ համաձայնագրի նախագիծը տեխնիկական մակարդակով համաձայնեցվել է եվրոպացի և բրիտանացի բանակցողների կողմից նոյեմբերի 12-ին: