Նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ստացել է իր կաբինետի համաձայնությունը ԵՄ-ից դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի նախագծին: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Նոյեմբերի 14-ի առավոտվանից Թերեզա Մեյն անցկացրել է՝ մեկ առ մեկ հանդիպելով և քննարկելով համաձայնագրի նախագիծն իր կաբինետի անդամների հետ, ինչպես նաև անցկացվել է նախարարների կաբինետի արտահերթ նիստ այս հարցով:
Այժմ Մեյը կանգնած է մեկ այլ՝ ավելի բարդ մարտահրավերի առջև՝ նա պետք է ստանա պառլամենտում իր թիմակիցների և ընդդիմության համաձայնությունը Brexit-ի պայմանների շուրջ պայմանագրի նախագծի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում էր նոյեմբերի 14-ի երեկոյան հրապարակել համաձայնագրի տեքստը, սակայն դա հետաձգվեց Մեծ Բրիտանիայի նախարար երի կաբինետի արտահերթ նիստի ուշ ավարտվելու պատճառով: