Այսուհետ Կառավարության նիստերը կլինեն դռնբաց, իսկ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Նման որոշում է կայացվել այսօր՝ նոյեմբերի 15-ին, կայացած կառավարության նիստի ընթացքում։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում է, կառավարության նիստերն անցկացվեն դռնբաց, և որպես բացառություն վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Նաև առաջարկվում է, որ կառավարության որոշման նախագծերի հավելվածները ստորագրի կառավարության աշխատակազմի ղեկավարը։
Արձագանքելով հարցին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսով լուծում են նաև ժամանակին աղմուկ բարձրացրած հարցը: «Հիշում եք, որ օրենքով նախատեսված է, որ նիստերը դռնփակ են, հիմա մենք հակառակն ենք անում՝ նիստերը կլինեն դռնբաց, բնականաբար դռնփակի անհրաժեշտություն կլինի, դրա համար որոշում կկայացնենք»,- ասաց նա: