Brexit-ի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել՝ հայտարարելով, թե չի կարող աջակցել ԵՄ-ից դուրս գալու պայմանագրի Թերեզա Մեյի նախագծին։ Այդ մասին հայտնում է Euronews-ը՝ հղում կատարելով նախարարի թվիթերյան էջին։
«Այսօր ես հրաժարական եմ տվել Brexit-ի հարցերով նախարարի պաշտոնից։ Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել այն պայմաններին, որոնք առաջարկվում են ԵՄ-ի հետ մեր գործարքի համար»,- գրել է նա։