Հրդեհներից տառապող Կալիֆոռնիային տարերեային նոր աղետ է սպառնում: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մեկ շաբաթից նահանգում կրակին փոխարինելու կգան հորդառատ անձրևները, որոնք կարող են հեղեղումներ և սողանք առաջացնել, հայտնում է МИР24-ը:
Վերջին տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի, սակայն այս տվյալը վերջնական չէ. դեռևս անհայտ է մնում 130 մարդու ճակատագիր: