ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանի պաշտոնում առաջարկել է նշանակել դիզայներ Լանա Մարքսին, հայտնում է CNN-ը:
Լանա Մարքսը, ով Թրամփի գոլֆի ակումբի՝ «Մար-ա-Լագոյի» անդամ է, ծնվել և մեծացել է Հարավային Աֆրիկայում, սովորել է Վիթվաթերսրանդի համալսարանում, ինչպես նաև Յոհանեսբուրգի անձնակազմի կառավարման ինստիտուտում:
Նշվում է, որ Մարքսը հայտնի է էկզոտիկ կենդանիների՝ կոկորդիլոսի և ջայլամի կաշվից շքեղ պայուսակների ստեղծմամբ: Պայուսակների գները սկսվում են 19.000 դոլարից և հասնում մինչև 400.000 դոլարի: