YouTube-ի բլոգեր Դեն Ռայանը տեսանկարահանում է անցկացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում գտնվող Փերըդայս քաղաքում, որում երևում է` ինչպես է երբեմնի ծաղկող բնակավայը մոխրի վերածվել:
Daily Mail-ի հաղորդմամբ` Փերըդայս քաղաքն ամենաշատն է տուժել: Օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով զոհերի թիվը հասել է 56-ի, այրվել են հազարավոր շինություններ ու 125.000 ակր մակերեսով տարածք:
Նշվում է, որ միայն տեղական եկեղեցին, գերեզմանոցը և որոշ տներ հրդեհից չեն այրվել: