Մեծ Բրիտանիայի աշխատանքի և կենսաթոշակների նախարար Էսթեր Մաքվեյը հրաժարական է տվել ԵՄ-ից դուրս գալու պայմանագրի Թերեզա Մեյի նախագծի պատճառով, հայտնում է The Telegraph-ը:
Նրա խոսքով` այդ նախագիծը «չի համապատասխանում հանրաքվեի արդյունքներին» և «չի կարող ապահովել երկրի բարեկեցիկ ապագան»:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Թերեզա Մեյի առաջարկած նախագծի պատճառով հրաժարական էր ներկայացրել նաև Մեծ Բրիտանիայի նախարար Դոմինիկ Ռաաբը: