Պետականության մասին առաջին հիշատակումները թվագրվում են մեր թվարկությունից մի քանի հազարամյակ առաջ: Սակայն այդ ժամանակ գոյություն ունեցած երկրներից շատերը չեն հասել մեր օրեր: 3-5 հազար տարի առաջ ձևավարված երկրներից այսօր միայն 6-ն են աշխարհի քաղաքական քարտեզի վրա, որոնց թվում է նաև Հայաստանը, գրում է Travel.tochka.net-ը:
Այսպես, ամենահին պետությունн Եգիպտոսն է (5000 տարեկան), իր տարիքով Եգիպտոսին զիջում է Չինաստանը, որը 3600 տարեկան է: Հունաստանի տարածքում պետականության առաջին սաղմերը ձևավորվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Հնագույն ժամանակներում ձևավորված և մինչ օրս գոյություն ունեցող մյուս երեք երկրներն են Հայաստանը, Իրանը և Ճապոնիան. այս երկրներից յուրաքանչյուրը 2500 տարեկան է: