Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը դիրքերում ամառային բաղնիքների լուսանկարներ է տեղադրել` նշելով, որ որոշ ժամանակ հետո այդպիսի նվազագույն պայմաններ բոլոր տեղերում կլինեն:
«Պոստերի ամառային բաղնիքների հաճույքներին քիչ բան կհասնի։ Շոգ, փոշի, հոգնածություն... և միանգամից «սառը դուշ»։
Որոշ ժամանակ հետո այսպիսի նվազագույն պայմաններ բոլոր տեղերում կունենանք, իսկ մինչ այդ խնդիրը շարժական բաղնիքների միջոցով կկարգավորվի»,- գրել է նա։