Սպիտակ տունը քննարկում է չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:
Պաշտոնական Անկարան արդեն երկար ժամանակ է պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել Գյուլենին:
Ամերիկյան կողմը նոյեմբերի 14-ին հայտարարել է, որ որոշել են 4 բարձրաստիճան անձանցից կազմված պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը Գյուլենի մասնակցությունը հետաքննելու նպատակով: