Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է հետևել նոր առաջավոր ռազմավարական զենքի փորձարկումներին, որոնք հաջողությամբ անցկացվել են Պաշտպանական գիտությունների ակադեմիայի զինափորձարանում, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Նոր զենքի հզորության ցուցադրումից հետո գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարեց, որ գիտնականներն ու արդյունաբերողները հսկայական աշխատանք են կատարել, որը կոչված է բարձրացնելու երկրի պաշտպանունակությունը»,- գրում է գործակալությունը: Կիմ Չեն Ինը նաև հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն առաջվա պես գերակայությունը տալիս է պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանը և այդ ոլորտում գիտական մշակումներին:
Որևէ մանրամասնություններ, թե հատկապես ինչ զենք է փորձարկվել, չի հաղորդվում:նշվում է միայն, որ դրա մշակումն սկսվել է ԿԺԴՀ-ի նախորդ առաջնորդ Կիմ Չեն Իրի օրոք: